12:50 , 9 դեկտեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Սիրիայի վերականգնման համար ավելի քան 180 մլրդ դոլար է անհրաժեշտ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը. հայտնում է Интерфакс-ը:
Նա նշել է, որ նման միջոցներ չի կարող տրամադրել որևէ երկիր, անգամ` երկուսը:
«Իսկ առանց քաղաքական կարգավորման, առանց քաղաքական համակարգի բարեփոխման, որն ինչ-որ չափով կբավարարի ընդդիմությանը, վերականգնման միջազգային արշավ պետք չէ սպասել»,- ասել է Չուրկինը: