Խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը. Լևոն Զուրաբյան


12:42 , 9 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

«Հայ ազգային կոնգրեսի» ցուցակը խորհրդարանական ընտրություններին գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ, կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանին հիշեցրին 2013թ-ին նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե տարիքը խոչընդոտում առաջադրվելու համար։ Հարցին, թե արդյո՞ք այս դեպքում չի խանգարի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ ոչ, դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ, քանի որ այն ժամանակ նախագահ դառնալու մասին էր խոսքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ