Պոլ Պոգբային դուր է եկել Մխիթարյանի խաղը


12:26 , 9 դեկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան գովել է Մխիթարյանի խաղը Եվրոպայի լիգայի «Զարյա»-ի դեմ:

«Ամեն օր տեսնում ենք, թե որքան լավ ֆուտբոլիստ է Մխիթարյանը: Մենք ունենք թե՛ Մխիթարյանի, թե՛ թիմի մյուս ֆուտբոլիստների կարիքը»,- ասել է Պոգբան:

Եվրոպայի լիգայի շրջանակներում «Մանչեստեր Յունայթեդ»-ը երկու գնդակի առավելությամբ հաղթեց «Զարյա»-ին, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: