Թուրքիան մտադիր է Ռուսաստանից բնական գազ գնել ազգային արժույթով


11:22 , 9 դեկտեմբեր, 2016

newsimage-1-c0655c16-6a42-4e6a-aabb-8ddc80ae1907_mw1024_s_nAraratnews.am-ը գրում է.

Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են բնական գազի առևտուրը թուրքական լիրայով իրականացնելու հարցը: Թուրքական ntv.com.tr  լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին տեղեկացրել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:

«Էներգետիկ քաղաքականության այս նոր փուլում Թուրքիան պատրաստվում է ազգային արժույթով առևտուր իրականացնել հատկապես այն երկրների հետ, որոնք գործ ունեն մեծ ծավալների էներգիայի շրջանառության հետ»,- նշել է  նախարարը:

Նա նաև հավելել է որ ներկայումս աշխատանքներ են տարվում ռուսական համապատասխան կառույցների հետ՝ թուրքական լիրայով առևտրին անցնելու համար: