«Դժվար ապրուստն» ավարտվեց, հիմա ինչի՞ մասին ենք խոսելու, կատակելու, բողոքելու ու բոյկոտելու...


23:38 , 1 մարտ, 2013

Ինչպիսի՜ հարված մեզ` շաղակրատներիս: Այլևս մենք դատապարտված ենք լռության: Ու ի՞նչ, հետո ի՞նչ, էլ ինչի՞ մասին ենք խոսելու, կատակելու, ներվայնանալու, բողոքելու ու բոյկոտելու... Ախր ավարտվեց «Դժվար ապրուստը»: Ու այս պատմական պահին մաղթում եմ մեզ ոգու արիություն ու տոկունություն: Դիանային էլ` ուժ ու ավյուն, որ մեզ պարապ չթողնի... Չնայած, ես դեմ չեմ պարապ մնալ ;) 
Մի խոսքով շնորհավորում եմ մեզ բոլորիս... Փաստորեն մի բան պարզ է` ոչինչ հարատև չէ, այդ թվում նաև «Դժվար ապրուստը»: Սա ևս ապացույցն է մի բանի, որ նոր ժամանակներ են գալիս... Քավ լիցի, չքաղաքականացնել, չքաղաքականացնել... :DDDD