Ավտովթար Վանաձոր քաղաքում. կան տուժածներ


09:40 , 9 դեկտեմբեր, 2016
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23.13-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 70 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻն կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 23 LS 595 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ՝ 1994 թ. ծնված Ս. Պ.-ը և 2015 թ. ծնված Ա. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից. ուղևորները տեղափոխվել են «Նարեկ» մանկական ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: