Փարիզում ողջ հասարակական տրանսպորտն անվճար է դարձել միայն մեկ պարզ պատճառով


05:11 , 9 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Պարզվում է, որ այնպիսի ռոմանտիկ և գեղեցիկ քաղաքին, ինչպիսին Փարիզն է, նույնպես կարող է էկոլոգիական աղետ սպառնալ:

Եվ ահա, թե ինչ են նրանք մտածել իրավիճակը փրկելու համար: Որպեսզի քաղաքի բնակիչները թողնեն իրենց ավտոմեքենաները՝ փարիզցիները մի քանի օրվա ընթացքում կարող են անվճար օգտվել հասարակական տրանսպորտից: Ինչպես նաև հեծանիվների ու էկելտրոմոբիլների ծառայություններն առաջարկել են մեկ օր անվճար օգտվել տրանսպորտի այդ միջոցներից:

Իսկ շուտով Փարիզում կսկսի օրենք գործել, ըստ որի հին ու կեղտոտ ավտոմեքենաների մուտքը քաղաք առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը կարգելվի:  Դրա փոխարեն նրանց սեփականատերերին քաղաքապետարանը կառաջարկի էլեկտրոմոբիլներ, սակայն շատ մեծ զեղչերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ