Ջորջ և Ամալ Քլունիները պատրաստվում են ամուսնալուծվել. ԶԼՄ


03:11 , 9 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Ջորջ և Ամալ Քլունիները բոլորովին վերջերս ամենաերջանիկ ընտանեկան զույգն էին համարվում: Սակայն ըստ լուրերի, նրանց օրինակելի ընտանիքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ:  Ամերիկյան լրատվամիջոցները հայտարարում են, որ դերասանը լրջորեն մտածում է ամուսնալուծության մասին: Սիրահարների միջև սկսված հակասության պատճառը երեխաներ չունենալու դերասանի ցանկության մեջ է: Ինչպես պնդում են լրագրողները՝ Քլունին հոգնել է կնոջ մշտական դժգոհություններից, ում չի հաջողվում է հղիանալ: Նրան բարկացնում է Ամալի մայրանալու համառ ցանկությունը: Դերասանը կցանկանար կողքին այնպիսի կին ունենալ, ով կվայելեր կյանքն առանց երեխաներ ունենալու:

Լրատվամիջոցները պնդում են, թե դերասանը մինչ օրս Ամալի կողքին է, քանի որ վախենում է, որ Ամալը մեծագույն դատական գործընթաց կսկսի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ