22:17 , 1 մարտ, 2013
Կյանքի վայրիվերումների ընթացքում մարդկային հույսի գագաթնակետը դարձավ եղանակային լուսավորությունը: Շատերիս է հայտնի «Գարուն կգա, նոր հույս կտա» արտահայտությունը: Այ այսպիսի հույսի ակնկալիքով էլ ապրում են Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները: Ցրտաշունչ ձմեռը ավելի է նեղացնում արյան անոթները եւ ընդհատում ուղեղի աշխատանքը՝ այդ է պատճառներից մեկը ՝ջերմ գարնանը այդքան շատ սպասելու: Աչքիդ առաջ ունենալով մահվան ու ծնունդի միառժամանակային դեպքեր՝ հասկանում ես, որ ամեն ինչ կյանքում մեկ անգամ է տրվում, եւ սեւագրել այն չես կարող: Գարունն էլ իր հետ մի նոր, թարմ ու մաքուր էջ է բերում, մի նոր շունչ, որը արտաշնչելն անգամ հաճելի է: Հիշում ես անցածը՝ այն ցուրտ օրերը, այն կորուստները եւ շնորհակալ լինում այսօրվա համար՝ այս պարզության ու ջերմության համար եւ լցվում սպասելիքներով՝ ապագայի ձեռքբերումներով: Կան իրավիճակներ, որտեղ ավելի քան հոգիդ է թելադրում, քան ուղեղդ, եւ քեզ համար արժեքներ ես ստեղծում, որոնք շատերի մոտ եղանակ չեն փոխում, սակայն դու գիտես, որ Գարունն է քո հոգեվիճակը... Որ այս եղանակին է հոգիդ լցվում մի տեսակ սիրով, հաղթանակի արյուն է մեջդ հոսում եւ հասկանում ես, որ առաջին ծաղկի հետ առաջին սիրո պտուղներն ես վայելելու… Մի անչափ տարօրինակ զցագողություն ես ապրում ձնծաղիկի ծիլը տեսնելով՝ հասկանում ես, որ մարդու պես ծաղիկն էլ շտապում է լույս աշխարհ գալ եւ գալուն պես հանդիպում մարդկային եւ բնության անհանդուրժողականությանը, մարդու պոկոտելու եւ իր սիրո ապացույցը ստանալու անհագ ցանկությանը, մի խոսքով ինչպես ասում են՝ «Առաջին սերը միշտ էլ կուլ է գնում», այնպես էլ «Առաջին ծաղիկը միշտ էլ ծիլ է դառնում»…. Եւ այսպիսի անհագուրդ սպասումներով լի մարդիկ՝ անկախ մասնագիտությունից եւ հասարակական կարգավիճակից, մի հույս ու նոր լույս են տեսնում ՄԱՐՏԻ 1-Ի մեջ…. Օրերը տաքանում են, երեխաները ՝ժպտում, կյանքը մի տեսակ արթնանում է. չէ, չմտացեք, թե ձմռանը քնած է, պարզապես ամեն ինչ ավելի թեթեւ եւ գունավոր է թվում: Իսկ հիմա կենցաղային ընկալումը մի կողմ թողնենք, ավելի լայն ու անսահման իմաստով պատկերացնենք, թե ինչքան լավ կլիներ, եթե անկախ եղանակից՝ բոլորիս հոգում միշտ գարուն լիներ: Մարդիկ այլեւս պատերազմ չտեսնեին, միշտ մանկան ճիչը լսվեր ու ծերունու խոր ծիծաղը, ա՜յ թե գարուն կլիներ… Մարդկային հոգեվիճակի գագաթնակետը հենց հոգու գարունն է ու ամեն ինչում կյանքի լավատեսական ընկալումը... Գտեք Ձեր հոգու գարունը եւ սիրով լցված սպասեք Մարտի 1-ին, այն շատ խոստումնալից է…..