Վրաստանի սևծովյան ափերին մոլեգնող փոթորիկը հասնում է 5 բալի


21:38 , 8 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Վրաստանի սեւծովյան ափերին մոլեգնող փոթորիկն առաջիկա օրերին կհասնի 5 բալի: Այդ մասին հայտնել է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

«Սեւ ծովում փոթորիկն այժմ կազմում է 4-5 բալ: Այս իրադրությունը կպահպանվի նաեւ գիշերը: Վաղը ցերեկը փոթորիկը կթուլանա մինչեւ երեք բալ: Սակայն հաջորդ երկու-երեք օրերին Սեւ ծովում մենք կրկին 4-5 բալ ուժգնության փոթորիկ ենք սպասում»,-ասել է գործակալության աշխատակցուհին: