Վլադիմիր Պուտինն ընդունել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանին


19:59 , 8 դեկտեմբեր, 2016

Panorama.am

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել Է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացման խորացման մի շարք գաղափարներ:
 Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով մանրամասներ, թե ինչ են քննարկել Վլադիմիր Պուտինն ու Տիգրան Սարգսյանը: Վլադիմիր Պուտինը ողջունել է Տիգրան Սարգսյանին և հայտնել, որ իր պաշտոնավարման շուրջ մեկ տարին Տիգրան Սարգսյանն անցկացրել է բավականին ակտիվ՝ առաջ քաշելով բազմաթիվ ծրագրեր:
 ՌԴ նախագահը հետաքրքրական և հեռանկարային Է որակել այն առաջարկները, որոնք իր աշխատանքում առաջադրում Է ԵԱՏՀ-ի ղեկավարը: Պուտինի խոսքով՝ արդեն այժմ առկա պայմանավորվածությունները միայն բազա են ապրանքների, կապիտալների ու մարդկանց ազատ շարժի, ինչպես նաև միության բոլոր երկրների մրցունակության բարձրացման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: