Պուտին. Դեկտեմբերի 26-ին նախատեսվում է հաստատել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը


16:42 , 8 դեկտեմբեր, 2016

Պուտին. Դեկտեմբերի 26-ին նախատեսվում է հաստատել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքըAysor.am-ը գրում է.

Դեկտեմբերի 26-ին՝ ԵՏՄ երկրների Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին նախատեսվում է հաստատել Մաքսային օրենսգիրքը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները փաստաթղթի նախագծին աջակցել են նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցած բանկացությունների արդյունքներով:

«Մենք ձեզ Սանկտ Պետերբուրգում ենք սպասում՝ դեկտեմբերի 26-ին: Նախատեսվում է Մաքսային օրենսգրքի հաստատումը, որը միասնական տնտեսական տարածքի ձեւավորման ճանապարհին կարևոր հանգրվան է», - ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը: