Արևմուտքը քաղաքական անզորություն է ցուցադրում. ՌԴ ԱԳՆ


14:36 , 8 դեկտեմբեր, 2016

 Արևմուտքը քաղաքական անզորություն է ցուցադրում. ՌԴ ԱԳՆYerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Արևմուտքը քաղաքական անզորություն է ցուցադրում` սպառնալով հակառուսական պատժամիջոցներ սահմանել Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով. հայտնում է ТАСС-ը:

«Եթե քաղաքական գործիչները դարձյալ սպառնում են մեզ պատժամիջոցներով, ապա դա ինքնադիմակազերծող  քայլ է: Դա վկայում է այդ երկրների քաղաքական անզորության մասին»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահի վարչակազմում չեն բացառել ՌԴ-ի դեմ համապատասխան պատժամիջոցների սահմանումը: