«Ռեալ»-ը կրկնեց սեփական ռեկորդը


14:04 , 8 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ը տնային խաղում 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:

Արդյունքում մադրիդցիներն անպարտելի խաղերի շարքը հասցրին 34-ի` կրկնելով 1989թ.-ին գրանցած ակումբային ռեկորդը:

Վերջին անգամ «Արքայական ակումբ»-ը պարտվել էր այս տարվա ապրիլի 6-ին` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Վոլֆսբուգ»-ի դեմ առաջին խաղում (0:2) (2015/16 մրցաշրջան):