Ասադ. Հալեպի գրավումը վերջ չի դնի Սիրիայում ընթացող պատերազմին


13:44 , 8 դեկտեմբեր, 2016

Ասադ. Հալեպի գրավումը վերջ չի դնի Սիրիայում ընթացող պատերազմինAysor.am-ը գրում է.

Հալեպի ազատագրումը կփոխի Սիրիայում պատերազմի ընթացքը, բայց չի բերի դրա ավարտին, հայտարարել է երկրի նախագահ Բաշար Ասադը հինգշաբթի «Ալ Վաթան» թերթում հրապարակված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:

«Հալեպի ազատագրումը կարևոր փուլ կդառնա ահաբեկիչներից Սիրիան ազատելու ճանապարհին, բայց նրանց դեմ պատերազմը կշարունակվի մինչև լիակատար ոչնչացում»,-ասել է պետության ղեկավարը:

«Ահաբեկիչներ կան Սիրիայի այլ տարածաշրջաններում, և մենք կռվելու ենք նրանց դեմ»,-հավելել է Ասադը: