10:20 , 8 դեկտեմբեր, 2016Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի և դերասանուհի Ռիփփին Life.panorama.am-ին տրամադրել է իր պապարացիական լուսանկարներն ու փոքրիկ զրույց ունեցել.
«Լուսանկարները արվել են առանց իմ իմացության, ուստի կարծում եմ, շատ բնական ու հետաքրքիր են ստացվել: Պետք է օրեր հետո հանդիպեի լուսանկարիչ Արթուր Հարությունյանի հետ, որպեսզի պայմանավորվեինք նոր ֆոտոշարքի համար, սակայն ինձնից գաղտնի, նա որոշում է պապարացիական լուսանկարներ անել, ինչն էլ, նրա մոտ ստացվել է: Ի դեպ` այդ օրը նրան տեսա, բայց անգամ գլխի չընկա, որ ինձ է լուսանկարում»,-պատմեց Ռիփփին:
Անդրադառնալով իր գործունեությանը` երգչուհին նշեց. «2017-ը լի է լինելու անակնկալներով: Արդեն իսկ բեղմնավոր աշխատանքային տարի է նախատեսվում, նոր նախագծեր, պայմանավորվածություններ ու ծրագրեր են սպասվում: Ի դեպ, ի տարբերություն այս տարվա, գալիք տարում որպես երգչուհի բավականին ակտիվ կլինեմ, քանի որ արդեն իսկ տեսահոլովակների գաղափարներ կան»:
Որպես երգչուհի ավելի ակտիվ լինելը Ռիփփիին չի պասիվացնի դերասանական ոլորտում. «Ինչպես հեռուստադիտողն է տեսնում, «Դոմինո»-ի այս եթերաշրջանում Կառայի կերպարը բավականին ակտիվ է, ու կարծում եմ` 2017-ին ևս նույն ակտիվությամբ կշարունակեմ գործել իմ սիրելի դերասանական արվեստում»,- նկատեց նա:
.jpg)
.jpg)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ