«Ժամանակ». Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը


07:16 , 8 դեկտեմբեր, 2016

«Ժամանակ» օրաթերթը գրում է.

«Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան նախօրեին կայացած դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները։ Ըստ էության` այս հանդիպումը վերջակետ է դրել բոլոր կասկածներին, և Սերժ Սարգսյանն անձամբ է փորձել հասկանալ Ծառուկյանի իրական սպասումները առաջիկա ընտրություններից։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին նույնիսկ առաջարկել է ՀՀԿ-ի հետ միասնական դաշինքով մասնակցել ընտրություններին, ինչին, ըստ նախնական տեղեկությունների, դեմ է եղել Ծառուկյանը, որը որոշել է առաջիկայում հանդես գալ չափավոր ընդդիմադիր դիրքերից։