Սիրիայում ռուսական բանակի գնդապետ է զոհվել


00:08 , 8 դեկտեմբեր, 2016

Սիրիայում ռուսական բանակի գնդապետ է զոհվելAysor.am-ը գրում է.

Հալեպի բնակելի թաղամասերից մեկում «ընդդիմության» գրոհայինների հրետակոծության հետեւանքով ստացած վնասվածքներից ռուս ռազմական խորհրդական է մահացել, հայտնում են ՌԴ ՊՆ–ից, փոխանցում է РИА Новости-ն:

«Հոսպիտալում ծանր վնասվածքներից մահացել է գնդապետ Ռուսլան Գալիցկին։ Ռուս զինծառայող բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում էին նրա կյանքի համար։ Սպան վիրավորվել էր Հալեպի բնակելի թաղամասերից մեկում այսպես կոչված «ընդդիմության» հրետակոծության հետևանքով», - ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն, Գալիցկին Սիրիայում առաջադրանք էր կատարում ռուս ռազմական խորհրդականների խմբի կազմում։ Նրան հետմահու բարձր պետական մրցանակի են ներկայացրել։