ՄՕԿ-ը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները


22:07 , 7 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Միջազգային Օլիմպիական կոմիտեն «մինչ հետագա տեղեկացումը» երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք առնչվում են նաև երկրում միջազգային սպորտային միջոցառումների անցկացմանը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ սկսել են կիրառվել այս տարվա հուլիսի 19-ից ի վեր այն բանից հետո, երբ Միջազգային հակադոպինգային գործակալության անկախ հանձնաժողովը՝ Ռիչարդ Մակլարենի գլխավորությամբ, հայտարարել է 2014թ-ի Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանի կողմից հնարավոր կանոնների խախտումների մասին:

ՄՕԿ կոչ է արել ձմեռային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին զերծ մնալ Ռուսաստանում միջոցառումների կազմակերպումից: