23:25 , 7 դեկտեմբեր, 2016
Ծագումով գյումրեցի դերասանուհի Ջուլիա Ստեփանյանը
Life.panorama.am-ին պատմել է 28 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին իր հիշողություններն ու խոսել է այսօրվա Գյումրիի մասին:
«1988-ի դկտեմբերի 7-ին Գյումրիյում չէի, այդ ժամանակ աշխատում էի Ստեփանակերտի թատրոնում, իսկ բոթը լսելուց հետո, ամուսինս հազիվ երեք օրում կարողացավ հասնել Լենինական, ուր իմ ողջ հայրական ընտանիքն էր: Ես իմ աչքով չեմ տեսել այդ սարսափելի պատկերը, սակայն ամուսինս գրեթե ուշքի չէր գալիս իր տեսածից: Փառք Աստծո, այդ օրը իմ ընտանիքում զոհեր չէին եղել, սակայն այդ արհավիրքից հետո անչափելի շատացան ինֆարկտները ու ավելի ուշ երեք եղբայրներս հեռացան հենց ինֆարկտից»,- պատմեց դերասանուհին:
28 տարի անց, միեւնույն է, վերքերը չեն սպիանում, ոչինչ չի ամոքում, սակայն Ջուլիա Ստեփանյանի խոսքով` Գյումրիին փրկեց գյումրեցու տեսակը.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ