21:10 , 7 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում դեկտեմբերի 8-ից 11-ը կանցկացվի ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հունահռոմեական ոճում ներկայացնելու են Վարշամ Բորանյանը (71 կգ քաշային կարգ) եւ Սարգիս Քոչարյանը (80 կգ քաշային կարգ): Նրանք մասնակցելու են հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Հայաստանն ազատ ոճում ներկայացնելու են Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ քաշային կարգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (70 կգ քաշային կարգ): Նրանք հանդես են գալու ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ: