19:13 , 7 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Շվեյցարիայի 2017 թվականի նախագահ է ընտրվել կենտրոնամետ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ներկայացուցչուհի Դորիս Լոյթհարդը, որը կառավարությունում գլխավորում է շրջակա միջավայրի պահպանության, տրանսպորտի, Էներգետիկայի ու կապի դաշնային դեպարտամենտը (նախարարությունը), հայտնում է ТАСС-ը:
Ընտրությունները չորեքշաբթի անցկացվել են Բեռնում, Դաշնային ժողովի (խորհրդարանի) երկու պալատների համատեղ նիստում: