Ինչպես են Մոսկվան ու Անկարան խուսանավում սիրիական հարցում


18:19 , 7 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Դեռ մեկ տարի առաջ ՌԴ-ն ու Թուրքիան գործնականում պատերազմի շեմին էին, այսօր բոլորը խոսում են լարվածության թուլացման մասին: Այս շաբաթվա սկզբին Մոսկվա է այցելել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Der Spiegel» թերթում հրապարակման հեղինակները փաստում են, որ Թուրքիայի սիրիական քաղաքականությունը փակուղի է մտել:

Նախագահ Էրդողանը փորձում է թաքցնել այդ փաստը աղմկոտ արտահայտությունների տակ: Օրինակ՝ անցյալ շաբաթ նա հայտարարել էր, որի իր բանակը ներխուժել է Սիրիա, որպեսզի վերջ դնի Ասադի տիրապետությանը:

Սակայն աղմուկից հետո, որը բարձրացրել էին ռուսական ԶԼՄ-ները, ինչպես նաև Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, Էրդողանն անսպասելի փոխել է արտահայտությունների տոնը: Հիմա արդեն ասում են, որ թուրքական հարձակողական օպերացիան ուղղված է բացառապես ահաբեկչական կազմակերպությունների դեմ:

Լրագրողները նշել են, որ այս դրվագը ևս մեկ ապացույցն է սիրիական պատերազմում ուժերի դասավորության փոփոխության: Ռուսական ռազմական օդուժի օպերացիայի սկսելուց մեկ տարի անց հաջողվել է խլել նախաձեռնությունը Թուրքիայից: Հոդվածագիրները նշել են, որ ներկայումս Սիրիայի իշխանությունը ռուսական օգնությամբ վերադարձնում է Հալեպը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ