17:59 , 7 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարման 8 տարվա ընթացքում հանգստի և ճանապարհորդությունների համար ավելի քան 85 միլիոն դոլար է ծախսել. հաղորդում է Judicial Watch կազմակերպությունը:
Տվյալներն աղբյուրը ներկայացրել է՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայության փաստաթղթերը` երկրի ղեկավարի ընտանիքի ծախսերի վերաբերյալ: Միջինը նախագահական ընտանիքը տարեկան մոտ 10 միլիոն դոլար է ծախսել:
Նշենք, որ Բարաք Օբաման իր նախագահական լիազորությունները կհանձնի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին 2017-ի հունվարի 20-ին: