17:09 , 7 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Համբուրգում հանդիպում կունենա ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ. այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Համբուրգում ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի նաև ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին: Լավրովը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի, Ավստրիայի, Ղազախստանի և Իսպանիայի իր գործընկերների հետ: