14:52 , 7 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Քննարկվել է Հայաստանի և Ադրջեջանի ԱԳՆ ղեկավարների Համբուրգում հանդիպման հնարավորությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նման հանդիպման հնարավորությունը քննարկվել է: Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք դրա մասին կտեղեկացնենք: Սակայն այս պահին հանդիպման հնարավորությունը միայն քննարկման փուլում է», – ասել է Մարիա Զախարովան՝ ԱԳՆ-ում չորեքշաբթի կայացած ճեպազրույցում:
ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ խորհրդի նիստը կայանալու է դեկտեմբերի 8-9-ը՝ Համբուրգում: