13:48 , 7 դեկտեմբեր, 2016

Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Ջուսի կարճ սանրվածքը շարունակում է քննարկման թեմա լինել, այս անգամ կարծիքներ են տարածվել, թե Ջուսի նոր սանրվածքն ու վարսերի գույնը նրան տղամարդու է նմանեցնում: Սակայն այդ կարծիքները երգչուհին համարում է ոչ հիմնավորված, ըստ նրա` միայն իրեն նախանձողները կարող են այդպես մտածել.
«Կարծում եմ այդպիսի մտքեր արտահայտում են մարդիկ, ովքեր զուրկ են ինտելեկտից, չունեն բարձր մակարդակ, որ կնոջը տղամարդուց չեն կարողանում տարբերել: Նման բաներ կարող են ասել նախանձները, ովքեր դիտմամբ ուզում են մարդուն վարկաբեկել»,-
Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց սկանդալային երգչուհին:
Ինչ վերաբերվում է սանրվածքին` Ջուսն ընդգծեց.
«Իմ ոճով զբաղվում է իմ տաղանդավոր ու պրոֆեսիոնալ ոճաբան Սերժ Հարությունյանը, որը Հայաստանի լավագույն ոճաբան-վարսահարդարներից մեկն է համարվում: Ասեմ ավելին` իմ կարճ սանրվածքն իսկապես ցնցեց ամբողջ համացանցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ