Դավիթ Հովհաննիսյանը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել


12:01 , 7 դեկտեմբեր, 2016
Մինչև 20 տարեկանների պայքարում ՀՀ-ն ներկայացնող պատանիների 2015թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը, պոկում վարժությունում բարձրացնելով 149 կգ, հրում վարժությունում` 177 կգ, երկամարտի 326 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։