Կոմպակտ ենթամշակույթ. գրականությունը պտտվում է գրականության շուրջ
11:47 , 7 դեկտեմբեր, 2016
Հնարավոր է՝ գրականության հերոսներ, որպես այդպիսին, մնացել են միայն գրողները։ Գրականությունը պտտվում է գրականության շուրջ։ Կոմպակտ ենթամշակույթ, որի թեման գնալով մնում է հենց միայն ինքը՝ գրականությունը։ Սա նման է հայելու՝ հայելու մեջ, ու հետո էլի հայելի՝ հայելու մեջ, տարբեր անկյուններով, խոշորացույցներով։ Էդ գրականության հերոսներն էլ գրողներն են, մարդիկ, որոնք գրում են կամ կարդում, իրականում շատ կարեւոր չէ։ Գրական տեքստը պատմում է գրական տեքստի ու այդ տեքստը գրողի մասին։