«Հրապարակ». Հանրապետականի օրինակով մյուս կուսակցություններում Էլ Է նոր անդամակցության գործընթաց սկսվել


08:50 , 7 դեկտեմբեր, 2016

«Հանրապետականի օրինակը՝ Կարեն Կարապետյանի և 7 հազար նոր անդամի ընդունումը, մյուս կուսակցություններում Էլ Է նման գործընթացներ խթանել. տեղեկացանք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությանն օրերս անդամակցել Է շուրջ 500 երիտասարդ Երևանից և մարզերից։ Արթուր Բաղդասարյանը «տեղերում» աշխատանքի բոլոր նրբություններին տիրապետում Է և հիմա ինտենսիվ սկսել է ընտրությունների նախապատրաստությունը։ Դեկտեմբերի 24-ին էլ տեղի կունենա ՀՎԿ երիտթևի համագումարը, որը, ըստ որոշ լուրերի, ավելի տպավորիչ է լինելու, քան որոշ կուսակցությունների բուն համագումարները»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։