Լեդի Գագան պատմել է իր հիվանդության մասին


04:56 , 7 դեկտեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան պատմել է իր հիվանդության և սթրեսային խանգարումներ մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Guardian պարբերականին:

Նշվում է, որ  նոյեմբերին Լեդի Գագան այցելել է Նյու Յորքում գտնվող անօթևան ԼԳԲՏ համայնքի երիտասարդների կենտրոն, որտեղ առաջին անգամ հայտնել է հետտրավմատիկ սթրեսային խանգարման մասին:

«Այսօր, ես պատմեցի երեխաներին, որ տառապում եմ հոգեկան հիվանդությունից»,- ասել է Լեդի Գագան կենտրոն այցելելու վերաբերյալ հարցազրույցի ժամանակ, որը եթեր է դուրս եկել դեկտեմբերի 6-ին: 

«Տառապում եմ ՀՏՍԽ-ից: Երբեք ոչ մեկին չեմ պատմել այդ մասին, սակայն բարությունը, որը բժիշկները, ինչպես նաև ընտանիքս ու ընկերներս, ցուցաբերել են իմ հանդեպ, իրոք փրկել է իմ կյանքը», - պատմել է երգչուհին:

Նշենք, որ Լեդի Գագան 2014 թվականին հայտարարել էր, որ 19 տարեկանում իրեն բռնաբարել են: