02:29 , 7 դեկտեմբեր, 2016
Operativ.am-ը գրում է.
Բելգիայի ոստիկաններն 8 մարդ են ձերբակալել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով: Այս մասին գրում է Ru.golos.ua-ն՝ հղում տալով La Libre պարբերականին:
Նշվում է, որ ձերբակալվածները կասկածվում են Սիրայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու և մասնավորապես նրանց կողմից ֆինանսավորվելու մեջ: Կասկածյալներին ձերբակալելու խուզարկում է անցկացվել Բրյուսելի մի շարք քաղաքներում: Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկներ:
Հիշեցնենք, որ նոյմեբերի վերջին Բելգիայի ոստիկանությունը 6 մարդու էր ձերբակալել՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու ժամանակ: