ԱՄՆ Պետքարտուղարի ամենահավանական թեկնածուները երկուսն են


00:36 , 7 դեկտեմբեր, 2016

amnAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարի ակնհայտ թեկնածուներ են մնում Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթթ Ռոմնին:

Ինչպես փոխանցում է TASS-ը, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի անցումային վարչակազմի ղեկավար Շոն Սփայսերը դա հաստատել է առավոտյան բրիֆինգի ժա մանակ:

«Շահարկումները շատ են, դրանք մենք գրեթե երբեք չենք հաստատել: Բացառություն են ակնհայտ թեկնածուներ Ռոմնին ու Ջուլիանին»,- ասել է Սփայսերը:

Մյուս պաշտոնների մասով, շտաբի ներկայացուցչի խոսքով, թեկնածուների ընտրության կարգն անցնում է ազատ ռեժիմով: Երբ Թրամփը կիմանա նոր հետաքրքիր տարբերակների մասին` դրանք կքննարկի: «Որոշումը կհրապարակվի այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահն այն ընդունի»,- ասել է Սփայսերը: