Որ հիվանդություններից կարող են պաշտպանել գետնանուշը և պնդուկը


00:18 , 7 դեկտեմբեր, 2016

 Որ հիվանդություններից կարող են պաշտպանել գետնանուշը և պնդուկըYerkir.am-ը գրում է.

Օրական մեկ բուռ կաղինը կարող է զգալիորեն նվազեցել քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը. հայտնում է Газета.ру-ն: Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները:

Նրանք վերլուծել են 29 հետազոտություն, որոնց մասնակցել է ավելի քան 800 հազար մարդ: Պարզվել է, որ այն նյութերը, որոնք պարունակում են կաղին, նվազեցնում են խոլեստերինի մակարդակը օրգանիզմում`պայքարելով սրտանոթային հիվանդությունների դեմ: Ընդ որում` գետնանուշը պաշտպանում է կաթվածից, իսկ պնդուկը` քաղցկեղից: