Քրիստինա Կարապետյանը սիրելիի հետ բիզնես է սկսել


22:18 , 6 դեկտեմբեր, 2016

Tert.am Life-ը գրում է.

Մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Քրիստինա Կարապետյանն ամանորյա ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է Tert.am Life-ին: Դերասանուհու հետ խոսել ենք ոչ միայն այս տարվա հաջողությունների և հաջորդ տարվանից սպասելիքների, այլև սիրելիի՝ ռեժիսոր Կարո Նաղդալյանի հետ համատեղ բիզնես սկսելու ու հարաբերություններն օրինականացնելու հեռանկարի մասին:

 

-Քրիստինա, մի՞շտ ես դեկտեմբերի սկզբին արդեն Ամանորյա տրամադրություն ունենում: Դեռ 1 ամիս կա Ամանորին, բայց դու և ընկերդ արդեն թեմատիկ ֆոտոշարք ունեք:

-Իրականում սա անսպասելի ֆոտոշարք էր, քանի որ չէի պատրաստվել: Ես և ընկերս բացել ենք մեր «Pavilion» ֆոտոստուդիան: Ամեն ինչ միասին ենք արել: Տաղավարի պատրաստման հարցում շատ եմ օգնել իրեն, մի շարք դեկորներ ինքս եմ սարքել: Վերջնական արդյունքում ստացանք ամանորյա տրամադրությամբ տաղավար: Որոշել էինք ավելի ուշ անել մեր ֆոտոշարքը, սակայն այնքան սիրուն էր, որ չդիմացանք:)

 

-Ասում են՝ համատեղ աշխատանքը խանգարում է անձնական հարաբերություններին, իսկ դուք համատեղ բիզնես եք սկսել: Դժվար չէ՞:

-Մենք շատ ենք խոսել այդ մասին: Թե´ ներկայացման շրջանակներում միասին աշխատելիս, թե´ այլ աշխատանքներ անելիս լինում են հակասություններ, սակայն հաղթահարում ենք: Ամենադժվարն այն ժամանակ էր, երբ առաջին անգամ էինք աշխատում իրար հետ: Կարոն բեմադրում էր մանկական ներկայացում և ինձ տվեց գլխավոր կերպարներից մեկը՝ Կատվի դերը: Սկզբում դժվար էր, բայց մենք  հասկանում ենք, որ գործը գործ է, մեր անձնական հարաբերությունները դրա հետ կապ չունեն: Երբ գնում եմ փորձի, ես իր ընկերուհին չեմ, բոլորի պես դերասան եմ, ում հետ կարող են լինել նաև խնդիրներ:

-Մի բան է խոսել ճիշտ մոդելի մասին, այլ բան է՝ կիրառել դա: Իսկապես ստացվո՞ւմ է այդպես ապրել և աշխատել:

-Իրականում շատ բարդ է: Երբ առաջին անգամ սկսեցինք աշխատել իրար հետ, շատ դժվարությունների միջով անցանք: Երկուսիս համար էլ շատ դժվար էր, սակայն հաղթահարեցինք: Հասկացանք, որ կարողանում ենք աշխատել իրար հետ, կարելի է նաև համատեղ բիզնես հիմնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ