Ամերիկացի սևամորթ ատլետ Ջեսի Օուենսը ոսկե մեդալ է նվաճում


22:21 , 6 դեկտեմբեր, 2016

Ամերիկացի սևամորթ ատլետ Ջեսի Օուենսը ոսկե մեդալ է նվաճում 1936թ. Բեռլինում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ: Դա սևամորթ ատլետի կողմից յուրահատուկ ապտակ էր նացիստ հանցագործներին, որոնք տարվելով չարագործ Հիտլերի ցնդաբանություններով՝ իրենց հռչակել էին արիական ազգ և Օլիմպիադայի միջոցով ձգտում էին ցույց տալ «արիական ազգի գերակայությունը» այլ ազգերի նկատմամբ: Հիտլերը, ով անձամբ պարգևատրում էր հաղթողներին, հրաժարվեց սեղմել սևամորթ ատլետի ձեռքը: