The Associated Press: Օբամայի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը վկայակոչում է Հայոց Ցեղասպանությունը


19:46 , 6 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները որակել է ցեղասպանություն։

«Արդյո՞ք ԱՄՆ հեռացող նախագահի վարչակազմը լուռ ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը»,- հարցադրում է առաջ բերում «The Associated Press» գործակալությունը, նշելով, թե՝  Փաուերն այս մասին հայտարարել է Հոլոքոստը վերապրած, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Ուեյզլի գործունեությանը նվիրված միջոցառման ժամանակ։

Աղբյուրի փոխանցմամբ, իր ելույթում Փաուերը հիշատակել է աշխարհում տիրող անարդարությունների մասին, այդ ցանկում ընդգրկելով նաև «հայերի դեմ իրագործված ցեղասպանության ժխտումը»։

Այս համատեքստում գործակալությունը տարակուսում է, թե արդյո՞ք Փաուերի հայտարարությունը կարող է նոր լարվածություն ի հայտ բերել ԱՄՆ դաշնակից Թուրքայի հետ հարաբերություններում, հաշվի առնելով պատմական իրողության մասին Օբամայի վարչակազմի զգույշ ձևակերպումները, որոնք տեղ են գտել նրա ապրիլքսանչորսյան ուղերձներում։ Գործակալությունն առավել ուշագրավ է համարում այն փաստը, որ Փաուերը հանդիսանում է ԱՄՆ երկրորդ ամենաբարձրաստիճան դիվանագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ