Մի՛ վերցրեք, ու հենց այնպես դուրս մի՛ շպրտեք տարիներ ի վեր իր հայրենիքին ծառայած մարդուն. Թևան Պողոսյան


18:22 , 6 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին պատգամավոր Թևան Պողոսյանն իր խոսքը սկսեց «դասական դարձած ոճով՝ հարցադրումներով».

«- Վերևներում նստածները պատկերացնու՞մ են արդյոք պետական համակարգի իրական մասշտաբները,
- թերևս ոչ,
- գիտե՞ն արդյոք ամեն իրենց հասած փաստաթղթի տակ ինչքան մարդկային աշխատանք կա, ծանո՞թ են արդյոք այն առաջին կարգի մասնագետի ապրումներին, ում գրած տեղեկանքը հետո դառնում է իրենց հերթական հեռուստաներկայացման պիեսը,
- ոչ,
- իսկ պատկերացնու՞մ են արդյոք այն կիրթ մարդու ներաշխարհը, ով չգիտի, թե մայրամուտին մոտ իր կազմած որոշման նախագծի մասին արդեն վեցերորդ շեֆի վեցերորդ ցուցումին սպասի, թե՞ տուն վազի ջերմությամբ պառկած զավակին թեյ տալու,
- ոչ,
- իսկ պատկերացնու՞մ են արդյոք, որ տարիներ ի վեր բարեխղճորեն, առանց ինքնափիառի,գլուխը կախ աշխատող մասնագետի համար 180 հազար դրամ աշխատավարձը կյանքին կապող թելն է, որն առանց այլընտրանք թողնելու կտրելը կործանում է նշանակում,
- թերևս ոչ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ