17:52 , 6 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին մտադիր է երեխաների հետ տեղափոխվել Լոնդոն և պաշտոն զբաղեցնել ՄԱԿ-ում. հաղորդում է TMZ պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ Անջելինա Ջոլիի և իր նախկին ամուսնու` Բրեդ Փիթի միջև ավելի քան մեկ տարի տարաձայնություններ կային, և դերասանուհին ամուսնալուծության միջոց էր փնտրում, որպեսզի ստանար իր երազանքի աշխատանքը:
Հաղորդվում է նաև, որ ՄԱԿ-ում դերասանուհուն աջակցում են երկու բարձրաստիճան բրիտանացի պաշտոնյաներ, որոնցից մեկը Լորդերի պալատի անդամ է, իսկ մյուսը պաշտոն է զբաղեցնում Մեծ Բրիտանիայի կառավարությունում: