17:45 , 6 դեկտեմբեր, 2016Ղազախստանի Ունղուրտաս ավանում՝ նույնանուն լեռան ստորոտին է ապրում սուֆի դարվիշ Բիֆաթիմա Դուալետովան։
Բիֆաթիման պնդում է, թե դա «ուժի վայր» է, որտեղ ինքը կարող է լուծել մարդկանց կարմայի խնդիրները։
Նրա հյուրատանն ապրում են հետևորդները ողջ նախկին ԽՍՀՄ-ի տարածքից։
Լուսանկարիչ Դենիս Վեջասը Ունղուրտասում ապրել է 2 ամիս՝ 2011թ. հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում։
Նա ուղեկցել է ուխտավորներին արշավների ժամանակ, լուսանկարել է ծեսերը, որոնք անցկացրել է կին շամանը, ու կատարել նրա հանձնարարությունները, օրինակ՝ ոչխարներին է արածացրել։
