Forbes-ը հրապարակել է ամենահարուստ վիդեոբլոգերների վարկանիշային աղյուսակը


16:36 , 6 դեկտեմբեր, 2016

4394569Araratnews.am-ը գրում է.

Համակարգչային խաղերի շվեդ մասնագետ Ֆելիքս Քելբորգը, ով հայտնի PewDiePie մականվամբ, երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes-ի ամենահարուստ վիդեոբլոգերների ցուցակը. այս մասին ասված է ամսագրի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

2015-ի հունիսից մինչև 2016-ի հունիս YouTube-ի իր միկրոբլոգում գրանցված 50 մլն հետևողների շնորհիվ Քելբորգը վաստակել է 15 մլն դոլար: Նախորդ տարի շվեդ մասնագետի եկամուտը կազմել է 12 մլն դոլար:

Վարկանիշային աղյուսակի 2-րդ հորիզոնականում Ռոման Էթվուդն է, ով նույն ժամանակահատվածում վաստակել է 8 մլն դոլար: Երրորդ տեղում կատակերգու Լիլի Սինխն է՝ 7,5 մլն դոլար եկամուտով: