16:16 , 6 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ 2016թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 08:00-ից մինչև 14:00-ն, դադարեցվելու է թվային ցանցով հեռարձակումը:
Այդ մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: