16:02 , 6 դեկտեմբեր, 2016
Newmag.am-ը գրում է.
Իտալական Sky Atlantic-ը հոկտեմբերին սկսեց «Երիտասարդ պապը» սերիալի ցուցադրությունը: Ռեժիսորը «օսկարակիր» Պաոլո Սորենտինոն է, պոնտիֆիկոսի դերում Ջուդ Լոուն է: Հեռուստաֆիլմի համաարտադրողներն են` Sky Atlantic, HBO, Canal+ :
Ֆիլմի հերոսը` Լենի Բելարդոն, մեր ժամանակներում ապրող նորընտիր պապ է, որը վերցրել է կոնսերվատիվ հայացքներով հայտնի Պիոս 13-րդի անունը: Նա իր հոտից պահանջում է անվերապահ հնազադնություն, անգամ զոհաբերություն:
_ Ինչի՞ մասին է Ձեր ֆիլմը. ուսուցողական պատմություն է պապի՞, բացարձակ իշխանությա՞ն, թե՞ Աստծո մասին:
_ Ես կասեի` միայնության մասին է: Միայնությունը մարդու կարևոր հոգեվիճակն է: Նույնիսկ Ավետարանում, երբ պետք է ցույց տալ, որ Աստված իսկապես մարդ է դառնում, դա արվում է միայնության ճանապարհով, խաչելության միջոցով. «Հայր, ինչո՞ւ ես ինձ մենակ թողել»: Ինձ համար գլխավոր սյուժետը միայնությունն է` որպես մարդու անհանգստությունների աղբյուր: Սա պապի պես անսովոր անհատի միջոցով ցույց տալու որոշումը մենությունը պատմության վերածելու հարմար միջոց է սոսկ:
_ Այսինքն` Լենի Բելարդոն և մյուս կերպարները միայն մեթո՞դ են:
_ Լենի Բելարդոյի համար միայնությունն առաջին հերթին լքվածություն է, բայց չի տարբերվում մյուսների զգացումներից: Իշխանություն ստանալով` մարդիկ կորցնում են իրենց, որովհետև նրանք վախենում են մենութունից: Վատիկանի լիուլի կյանքի մեջ Լենին միայնություն է փնտրում: Նա ոչինչ չի անում, լոկ սպասում է միայնությանը` մի հոգեվիճակի, որն իրեն շատ ծանոթ է:
_ «Երիտասարդ պապը» Ձեր առաջին գործը չէ, որում անդրադառնում եք այդ թեմային:
_ Իմ բոլոր ֆիլմերը պատմում են գիտակցաբար միայնություն ընտրած մարդկանց մասին: Il Divo-ում շատ նմանություններ կան «Երիտասարդ պապի» հետ, տարբերությունը` հերոսների առաքելությունն է: Եթե Դուք Ջուլիո Անդրեոտտին եք` քաղաքական լիդեր, ուրեմն Ձեզ դատապարտել եք միայնակ կյանքի: Ու այլևս չեք կարող շփվել այլ մարդկանց հետ: Սակայն, եթե պարտավոր եք պետությունը ղեկավարելուց զատ նաև պատասխատվություն կրել հավատացյալների բարոյականության, վարքի համար, եթե Ձեր զրուցակիցն է Աստված, ապա միայնության բաժինը մեծանում է: Եվ հատկապես կասկածի պահերին դառնում է անտանելի:
_ Ի դեպ` կասկածների մասին: «Եիտասարդ պապ»-ում կարծես չկա մի կերպար, որը չունենա անձնական, բարոյական ճգնաժամ:
_ Եվ դա շատ հատուկ է նրանց, ովքեր ապրում են Վատիկանում: Ես ուզում էի խոսել հենց մարդկա՛նց մասին` ոչ` սրբերի, ոչ` հերոսների: Անտեսանելի դետալներ, անտեսված կարիքներ, խանդ, նախանձ, հոգու ոչ այնքան ազնիվ պոռթկումեր` ամեն ինչ կա յուրաքանչյուրիս մեջ: Եվ դա է հաճախ հանգեցնում ներքին կոնֆլիկտի: Դա կա և՛ աշխարհիկ մարդկանց մեջ, և՛ հոգևոր սպասավորների: Դիխոտոմիա է` հոգու երկփեղկում, երկու տիեզերքների զուգահեռ գոյակցում, հոգեբանական երկվությունը նրանց, ովքեր «լսում են կոչը երկրային աշխարհը թողնելու», որպեսզի իրենց նվիրաբերեն ավելի վեհ կյանքի: Սա ինձ համար միշտ ինտրիգային թեմա է եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ