ՌԴ ՆԳՆ ղեկավարը մեկնել է Ադրբեջան


15:30 , 6 դեկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի ընդունել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, հայտնում է «ԱզերԹաջը»։

Ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, այցի շրջանակում նախատեսվում են ռուս նախարարի մի շարք հանդիպումները Ադրբեջանի կառավարության անդամների ու իրավապահ մարմինների աշխատակիցների հետ։