Նախապատվությունը տրվում է սահմանամերձ գոտիների անմխիթար վիճակում գտնվող դպրոցների վերանորոգմանը. Վարդան Արամյան


14:50 , 6 դեկտեմբեր, 2016

Նախապատվությունը տրվում է սահմանամերձ գոտիների անմխիթար վիճակում գտնվող դպրոցների վերանորոգմանը. Վարդան ԱրամյանAysor.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը նախապատվությունը տալիս է սահմանամերձ գոտիներում անմխիթար վիճակում գտնվող դպրոցների վերանորոգմանը, 2017-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Մենք, իրականում, դպրոցների վերանորոգման համար ունենք չափից ավելի մեծ պահանջ, այդ թվում՝ սահմանամերձ գոտիներում անմխիթար վիճակում գտնվող դպրոցների համար: Դրա համար կա հերթականություն: Մեր մեր մոտեցումն է՝ նախապատվությունը տրվի ահմանամերձ գոտում գտնվող դպրոցներին», -  ասաց  Վ. Արամյանը:

Նախարարն ասաց նաև, որ կառավարությունը ամենևին չի անտեսում անմխիթար վիճակում գտնվող այլ դպրոցները, և լրացուցիչ միջոցներ ունենալու դեպքում կուղղվի այդ դպրոցների վերանորոգմանը: