Սյունիքի մարզում եվրոպական երկու այծյամ են ապօրինի որսացել


14:30 , 6 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ: Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, նախնական քննության տվյալներով՝  2016թ. նոյեմբերի 28-ին` ժամը 14:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք  «ՍԿՍ»  մոդելի հրազենով Սյունիքի մարզի Աջաբաջ գյուղի հարակից անտառում ապօրինի որսացել են եվրոպական երկու այծյամ՝ կենդանական աշխարհին պատճառելով ընդհանուր` 500.000 ՀՀ դրամի վնաս: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ