Սիրիական բանակը մոտ է Արևելյան Հալեպն ազատագրելուն. WSJ


14:22 , 6 դեկտեմբեր, 2016

4394175Araratnews.am-ը գրում է.

Սիրիական բանակը մոտ է Հալեպ քաղաքի արևելյան հատվածի ազատագրմանը և այնտեղ գործող զինված խմբավորումների ամբողջական ոչնչացմանը: Այս մասին ասված է ամերիկյան The Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում:

«Հալեպում ապստամբները կարծում են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և իր կողմնակիցները վերահսկողության տակ են վերցրել քաղաքի տարածքի մոտ 60%-ը, որը դեռ մեկ շաբաթ առաջ գտնվում էր ապստամբների հսկողության տակ»,- ասված է հոդվածում:

Թերթը նաև նշում է, որ Հալեպի արևելյան հատվածում գտնվող ապստամբները հանձնաժողով են ձևավորել Սիրիայի կառավարության հետ բանակցություններ վարելու համար: