Ես օպտիմալացում չեմ տեսնում, 1-2 ԾԻԳ կրճատելով չի. Էդմոն Մարուքյան


13:58 , 6 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

4 տարվա ընթացքում սա առաջին անգամն է, որ իմ որևէ առաջարկ կառավարությունը չի ընդունել: ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պետական բյուջեի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ:

«Մենք մի խումբ պատգամավորներով պաշտպանական ծախսերի ավելացման մասին առաջարկներ ենք արել, որին դուք պատասխանել եք, թե կքննարկենք: Երևի գեղեցիկ չի եղել մերժել, գրել եք՝ կքննարկենք: Մեր առաջարկներից մեկը եղել է պաշտպանական ծախսերի բյուջեն ավելացնել, ավելացրե՞լ եք, թե ոչ»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:


ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, թե Հայաստանը  կիսապատերազմող երկիր է, ինչը նշանակում է, որ պաշտպանական ծախսերի  մեծացման համար միշտ էլ տեղ կա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ