Թաիլանդում ջրհեղեղներն առնվազն 14 մարդու կյանք են խլել


13:24 , 6 դեկտեմբեր, 2016

Թաիլանդում ջրհեղեղներն առնվազն 14 մարդու կյանք են խլելAysor.am-ը գրում է.

Առնվազն 14 մարդ է զոհվել Թաիլանդի հարավում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով, տասից ավելի նահանգ տարերային աղետի գոտի են հայտարարված, հայտնում է «Интерфакс»-ը:

Եվս 3 մարդ տուժել է, մեկը համարվում է անհայտ կորած: «Ջրհեղեղը պատուհասել Է 88 շրջանի 582 հազար բնակչի»,-ասված է Թաիլանդի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Տեղական իշխանությունները 11 հարավային նահանգներ հայտարարել են տարերային աղետի գոտի: Բացի այդ, տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով տարածաշրջանում խախտված է երկաթուղային հաղորդակցությունը, մի քանի տասնյակ դպրոցներում դադարեցվել են պարապմունքները: