13:00 , 6 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, այդ թվում՝ Microsoft-ը, YouTube-ը, Facebook-ը և Twitter-ը, հայտարարել են, որ համատեղ տվյալների բազա են ստեղծել, որը կօգնի պայքարելու ցանցում «ահաբեկչական բովանդակության» տարածման դեմ. այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
«Բովանդակությունը, որը խթանում է ցանցում ահաբեկչության տարածումը, տեղ չունի մեր համակարգերում: Մենք հուսով ենք, որ մեր միավորումը հնարավորություն կտա ամրապնդելու մեր գաղափարի արդյունավետությունը` միևնույն ժամանակ պահպանելով մեր կանոնները»,- այս մասին նշված է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ:
Ընկերությունները համատեղ աշխատանքի արդյունքում թվային ծրագրի միջոցով կնշեն այն տեսանյութերը, որոնք խախտում են կանոնները և մարդկանց ահաբեկչության կոչ են անում: